հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փաշինյանը վարչապետի աշխատակազմում նոր նշանակում է արել

Փաշինյանը վարչապետի աշխատակազմում նոր նշանակում է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմում նոր նշանակում է արել:

Վարչապետի որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերը և Համլետ Նազարյանի դիմումը`

Համլետ Գարիկի Նազարյանին 2022 թվականի նոյեմբերի 8-ից ազատել վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության վերլուծության բաժնի պետի (06-11-Ղ3-2) պաշտոնից և նոյեմբերի 9-ից նշանակել վարչապետի աշխատակազմի քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-13.1-Ղ1-1)։
Համլետ Գարիկի Նազարյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններզբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան:

  • Կիսվել: