երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Փաշինյանը սկսել է 2021-ի նույն տինտիրիտները, տեղը նեղն է. Մարուքյան

Փաշինյանը սկսել է 2021-ի նույն տինտիրիտները, տեղը նեղն է. Մարուքյան

«Փորձում են նորից սեպ խրել մեր ժողովրդի տարբեր հատվածների մեջ, այդ բևեռացումը միայն իրենց է ձեռնտու»,- քարոզարշավի շրջանակում Երևանում՝ խորհրդային տարիներին բռնադատվածների հուշահամալիրի մոտից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին ու դրան Նիկոլ Փաշինյանի արձագանքին։

Նա նշեց, որ դատապարտում է  քարոզչական այս մեթոդը։

Ինչ վերաբերում է   Փաշինյանի և այսօր մի կնոջ միջև տեղի ունեցած բանավեճին, Մարուքյանն ասաց. «Կնոջ հետ է բանավիճել ու ասել՝ կկզցնեմ սրան, նրան։ Դիմում եմ մեր ժողովրդին. 2021 թվականի նույն խաղերը, Կիրովականի լեզվով ասած՝ տինտիրիտները Փաշինյանը սկսել է, տեղը նեղն է։  Լրիվ նախընտրական քարոզչական թատրոն է։

Այս սրացումներն ուղղակի թատրոնի հատվածն են։ Ժողովուրդ, սրան չտրվեք, 2021-ի կրկնությունը չլինի»։

Նա կոչ արեց հունիսի 7-ին անպայման գնալ ընտրությունների։

  • Կիսվել: