երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Փաշինյանը պատասխանեց ՀՀ-ում «5-րդ շարասյան» վերաբերյալ հարցին

Փաշինյանը պատասխանեց ՀՀ-ում «5-րդ շարասյան» վերաբերյալ հարցին

Երկու օր առաջ ես հեռուստատեսությամբ մի ռեպորտաժ տեսա մի քրեական գործի մասին, որն ինչքան հասկացա ուղարկվում է կամ պիտի ուղարկվի դատարան, որը հետևյալի մասին է, որ ադրբեջանական կողմը գրոհել է և գրավել է բարձունք, հայկական կողմը հակագրոհել է և հետ է գրավել բարձունքը, այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀ-ում 5-րդ շարասյան վերաբերյալ հարցին։

«Հիմա քրեական գործով մեղադրվող բարձրաստիճան զինվորականը մեղադրվում է ինչի համար, որ իր լիազորությունները զանց առնելով գնացել է, հրամայել ու ասել է հետ իջեք այդ հետ գրաված բարձունքից, թողեք այդ բարձունքը: Սա չի պրոբլեմը, ամենամեծ պրոբլեմն այն է, որ ցանկացած գործողություն պետք է ունենա պատճառաբանություն, պետք է ունենա բացատրություն»,-   ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ բարձրաստիճան զինվորականը գնացել է և, ըստ էության, բարձունքը նորից հանձնել թշնամուն.

«Չկա բացատարություն, թե ինչու, ինչու է հետ հանձնվում: Իմ ունեցած տեղեկություններով մենք էլի ունենք նման իրավիճակներ, որ էլի հույս ունեմ կդառնա հեռուստատեսային ռեպորտաժի թեմա, որ գործողություն է արվել: Օրինակ, երբ բարձրաստիճան զինվորականը զորքի մեջ խուճապ է տարածում և իր ենթակային ասում է գնա զորքի մեջ խուճապ տարածի, ընենց արա, բոլորը թողնեն այդ դիրքերը գնան: Կամ պայմաններ է ապահովում, որպեսզի հակառակորդն առանց որևէ բարդության գրավի տարածքներ, հետո, երբ փաստերը դրվում է, ինքն ասում է՝ հա մեղավոր եմ, բայց ինչո՞ւ է արել դա, հասկանում եք՝ ոչ մի հանցագործություն բացահայտված չի, մինչև իր մոտիվացիան չի բացատրվում: Օրինակ, եթե ինձնից փորձագիտական կարծիք հարցնեք, որը դե յուրե ոչ մի նշանակություն չունի, ես կանեմ գուցե ավելի աղմկոտ բացատրություն կամ հայտարարություն, օրինակ՝ ես մտածում եմ կարող է ուրիշ երկրների գործակալներ են այդ մարդիկ, հավաքագրված գործակալներ: Ես անում եմ իմ վերլուծական հետևությունը, որովհետև ուզում եմ բացատրություն գտնել: Ես այդպիսի հրաման չեմ տվել ուրեմն ինքն ուրիշ տեղ ունի, որտեղից ստացել է հրամաններ և կատարել է, որովհետև եթե ես տված լինեի, այդ մարդը կասեր վարչապետը հրամայել է՝ կատարել եմ»:

Փաշինյանը հավելելով՝ նշեց. «Այն, ինչը ես ասացի, ինչուների, հարցերի մի շղթա է, եթե այդ շղթան շարունակենք, կարող է նաև հետևությունը նա լինել, որ 44-օրյա պատերազմի առաջնային  թիրախն ամենևին էլ ԼՂ-ն չի, 44-օրյա պատերազմի առաջնային  թիրախը ՀՀ-ն է, նրա անկախությունը, ինքնիշխանությունը»:

  • Կիսվել: