ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փաշինյանը կարող էր մի փոքր ազնվություն ունենալ և ասել, որ իր թվարկած հարցերը մանրամասն նախատեսվել են դեռևս 2017 թ․-ին հաստատված ծրագրով․ Արտակ Զաքարյան

Փաշինյանը կարող էր մի փոքր ազնվություն ունենալ և ասել, որ իր թվարկած հարցերը մանրամասն նախատեսվել են դեռևս 2017 թ․-ին հաստատված ծրագրով․ Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը  գտնում է, որ փաշինյանական հերթական ասուլիսի վերաբերյալ կարելի է ժամերով խոսել։ Ըստ նրա՝ գրեթե բոլոր հայտարարություններն ակնհայտ վիճարկելի են, բայց դրա իմաստը չկա։

«Նիկոլ Փաշինյանի նպատակն է, որ իր երևակայական վիճակագրությամբ շեղի քաղաքական ուշադրության հիմնական թեմաները՝ արցախյան հարցից, ձախողված հակահամաճարակային կառավարումից ու աճող սոցիալական պրոբլեմներից։ Այնուամենայնիվ հարկ եմ համարում պաշտպանական ոլորտին վերաբերող մի շարք ճշգրտումներ մտցնել։ Առաջնագծում կատարված աշխատանքների մասին զեկուցող Փաշինյանը, վստահ եմ, գաղափար անգամ չունի, թե ի՞նչ է կրակակետը, դիտարկման սարքավորումը, ջերմատեսիլ սարքը և այլն։ Գրել տվել են, ինքն էլ ջանասիրաբար ընթերցում էր։ Բայց դա դեռ ոչինչ։ Քաղաքական առումով՝ Փաշինյանը կարող էր մի փոքր ազնվություն ունենար, և ասեր, որ իր թվարկած հարցերը մանրամասն նախատեսվել են դեռևս 2017 թ․ ՊՆ և ԳՇ կողմից մշակված, ու 2018թ․ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հաստատված «ԶՈւ արդիականացման 2018-24 թթ․ ծրագրով»։ Բայց ո՛չ։ Իր ոճին համապատասխան, քանի դեռ կան միամիտներ ու մոլորյալներ, ուրեմն կարելի է նաև սեփական անձին վերագրել ամեն ինչ։ Ի՞նչ կարիք կա ընդգծելու, որ մարտական հենակետերի ջրաֆիկացման ծրագիրը սկսվել է դեռևս 2014թ․-ին, և ամեն տարի ավելացել է ջրաֆիկացված դիրքերի քանակը։ Կարծում եմ, դեռ պատգամավոր ժամանակ ինքն անձամբ տեսել է այդ ծրագրի իրականացման ընթացքը»,- մասնավորապես գրել է նա։


  • Կիսվել: