երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրավիճակը տարածաշրջանում կայունացել է. Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Իրավիճակը տարածաշրջանում կայունացել է. Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքից:

՛՛Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելիս գոհունակությամբ արձանագրվեց, որ իրավիճակը տարածաշրջանում կայունացել է և ընդհանուր առմամբ հանգիստ է:

Մտքեր փոխանակվեցին երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ ՝ շեշտադրելով էներգետիկայի ոլորտը և կորոնավիրուսային վարակի դեմ պայքարը ։

Կողմերը պայմանավորվեցին շարունակել հետագա շփումները:

  • Կիսվել: