Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի փոխնախագահի հետ
Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում այսօր կայացել է Հայաստանի վարչապետի և Թուրքիայի փոխնախագահի հանդիպումը:
«Մտքերի արդյունավետ փոխանակում ունեցա Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի հետ Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում: Անդրադարձանք Հայաստանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային համագործակցության հնարավորություններին։
Ողջունեցինք Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին արձանագրության ստորագրումը»,- X-ում գրել է Նիկոլ Փաշինյանը:



