չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Փաշինյանը չի խախտել Ռուսաստանի հետ որևէ պայմանավորվածություն. Շահնազարով

Փաշինյանը չի խախտել Ռուսաստանի հետ որևէ պայմանավորվածություն. Շահնազարով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյամը մինչ այժմ չի խախտել Ռուսաստանի հետ որևէ պայմանավորվածություն: Այս մասին RTR հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդաշարի ժամանակ հավաստել է հայտնի ռեժիսոր, հասարակական գործիչ Կարեն Շահնազարովը, համեմատություններ անց կացնելով Բելառուսում ներկայիս իրավիճակի և 2018 թվականի Հայաստանում ստեղծված իրավիճակի միջև:

Հատկանշական է, որ նույն պնդմամբ է հանդես եկել նաև հաղորդաշարի մեկնաբան Եվգենի Պոպովը. «Իրոք, իշխանության գալուց հետո Փաշինյանը չի խախտել Ռուսաստանի հետ որևէ պայմանավորվածություն»:

Խոսելով Բելառուսում ստեղծված իրավիճակի մասին, Շահնազարովը նշել է, որ պետք է կայանան նոր ընտրություններ և չպետք է վախենալ նրանից, որ դրանց արդյունքում իշխանության կգա նոր առաջնորդ, ինչը կարող է չբխել Ռուսաստանի շահերից: Որպես օրինակ նա բերել է Հայաստանում 2018 թվականին ստեղծված իրավիճակը: «Հայաստանում 2018 թվականի իշխանափոխության արդյունքում երկրի կառավարումը ստանձնեց իմ կողմից խորապես հարգված Նիկոլ Փաշինյանը, որը սակայն դասական արևմտյան ֆորմացիայի քաղաքական գործիչ էր: Բայց ինչ եղավ նրա իշխանության գալուց հետո` նա որևէ կերպ չփոխեց երկրի արտաքին վեկտորը, Ռուսաստանի հետ տարվող քաղաքականությունը, շարունակեց նախկին կուրսը և բոլոր պայմանավորվածությունները: Ճիշտ է, վերջերս ռուսական հեռուստաալիքների նկատմամբ Հայաստանում որոշ քայլեր են կատարվում, բայց դե դա Հայաստանի գործն է վերջի վերջո»,- նշել է ռեժիսորը:

Հատկանշական է, որ նրա խոսքերը հավանության արժանացան հաղորդաշարի մասնակից այլ հանրային գործիչների կողմից:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: