ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Միքայել Մինասյանի հայտարարություններով պետք է զբաղվեն և զբաղվում են իրավապահները. Վարչապետ

Միքայել Մինասյանի հայտարարություններով պետք է զբաղվեն և զբաղվում են իրավապահները. Վարչապետ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությամբ առ այնմ, որ Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետի կողմից ուղարկվել է իր մոտ «գումար մուծվելու դիմաց ազատություն շնորհելու առաջարկով», պետք է զբաղվեն և զբաղվում են իրավապահները:

Այս մասին իր ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նույն պատասխանը նա տվեց նաև Մինասյանի այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի` իր աներորդի, պատգամավոր Հրաչ Հակոբյանը ներգրավված է մաքսանենգ ծխախոտի իրացման մեջ:

«Այս հայտարարությամբ ևս պետք է զբաղվեն իրավապահները և Հրաչը արդեն դիմել է դատարան: Սակայն պետք է նշեմ, ար ծխախոտի նշված խմբաքանակի Հայաստանից արտահանման ժամանակ մաքսային ընթացակարգերի որևիցե խախտում չի եղել: Խախտում թույլ է տվել արտահանող ընկերությունը արտահանելուց հետո, և այդ հարցով պետք է զբաղվեն տվյալ երկրի իրավապահները»,- նշեց վարչապետը:

Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը մեղադրել էր Փաշինյանի աներորդի, պատգամավոր Հրաչ Հակոբյանին, վարչապետի տիկնոջը Աննա Հակոբյանին և Փաշինյանի եղբորորդուն, պատգամավոր Սիփան Փաշինյանին ծխախոտի մաքսանենգության մեջ: Հրաչ Հակոբյանը այս հարցով դիմել է դատարան:

  • Կիսվել: