չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Փաշինյանը չբացառեց՝ հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրել, որից 12 ժամ անց կարող է պատերազմ սկսվել

Փաշինյանը չբացառեց՝ հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրել, որից 12 ժամ անց կարող է պատերազմ սկսվել

Քիչ է պայմանավորվածություններ ստորագրելը, դրանք պետք է կատարվեն եւ այդ առումով շատ կարեւոր է, որ միջազգային մոնիտորինգի մեխանիզմը լինի: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր ընկալումն այն է, որ միջազգային մոնիտորինգ պետք է իրականացվի, որովհետեւ եթե զորքերը հետ են քաշվում, պաշտպանական գիծը խախտվում է: Եթե մենք չենք ստեղծում երաշխիքներ, որ եթե մենք հետ քաշվեցինք վաղը չէ մյուս օրը Ադրբեջանը չի հարձակվելու, ստացվում է, որ ինքներս մեր առանց այդ էլ խոցելի անվտանգային համակարգը դարձնում ենք ավելի խոցելի:

Մեր առաջին առաջարկի ժամանակ մենք ասում էինք, որ Ռուսաստանը իրականացնի մոնիտորինգը, Ադրբեջանն ասացի՝ ինձ համար ընդունելի չէ: Այս անգամ մեր առաջարկի մեջ մենյու ենք դրել, ասել ենք՝ կամ Ռուսաստանը, կամ ՀԱՊԿ-ն, կամ ԵԱՀԿ-ն, կամ ՄԱԿ-ի ԱԺ-ն, կամ ԵՄ-ն, ավելացրել ենք նաեւ «այլ տարբերակ»: Մեր ընկալմամբ՝ մինիտորինգը պետք է լինի միջազգային»,-ասաց Փաշինյանը:

Նա նաեւ նկատեց, որ տեսականում եւ գործնականում հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրել, եւ դրանից 12 ժամն հետո կարող է պատերազմ սկսվել, ինչը մենք տեսանք սեպտեմբերի 13-ին:

 

  • Կիսվել: