շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փաշինյանն ինչ հակահայկական գործողություն կատարի բրենդավորելու է խաղաղություն բառով․ Մամիջանյան

Փաշինյանն ինչ հակահայկական գործողություն կատարի բրենդավորելու է խաղաղություն բառով․ Մամիջանյան

Նոյեմբերի 9-ը յուրաքանչյուր հայի համար ցավի, չսպիացած վերքի օր է։ Այս մասին այսօր Երևանի կենտրոնից ՀՀԿ երիտասարդական թևի նախաձեռնությամբ մեկնարկել է լուռ երթի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Բոլորիս ցավը պետք է վերափոխվի ցասման, այս բանաձևը պարզ է։ Արցախի այն բնակավայրերի անունները, որոնք մեր կուսակից ընկերները պաստառի վրա տանում են, դաջված է յուրաքանչյուր հայի սրտում։ Եթե ինչ որ մարգինալների, կամ դավաճանների խմբակ որոշել է դրանք մեր ստից մաքրել, ապա մենք իրենց կմաքրենք մեր հայրենիքից»,- ընդգծեց Մամիջանյանը։

Անդրադառնալով՝«Խաղաղության խաչմերուկ»-ին՝ Մամիջանյանը  նկատեց՝ երբ Փաշինյանը խաղաղության մասին է խոսում, ապա արյուն և ցավ է բերում։

«Փաշինյանն ինչ հակահայկական գործողություն կատարի բրենդավորելու է  խաղաղություն բառով։ Մի քանի օր առաջ Փաշինյանը հայտարարում էր, որ  կապիտուլյացիան և հող հանձնելն արդեն խորհրդանիշ ունեն։ Այսուհետև լոգոյի տակ են հող հանձելու»,- նշեց նա։

  • Կիսվել: