չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Փաշինյանի՝ ծառայողների ավտոմեքենաների կրճատման մասին ռեֆորմը կեղծ է. Վահան Բաբայան

Փաշինյանի՝ ծառայողների ավտոմեքենաների կրճատման մասին ռեֆորմը կեղծ է. Վահան Բաբայան

 

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ցուցանիշներին, ըստ որի՝ Հայաստանում ռեկորդային ցուցանիշներով կրճատվել են ծառայողական մեքենաները, Բաբայանը նշեց.

«Վարչապետը նախկինում ասում էր, թե ինչ են անում այդ վարչության պետերը, ժողովրդի փողերով ծառայողական պադավատներով են շրջում: Հիմա հարց. ՊԵԿ-ի ծառայողների և ավտոմեքենաների թիվն ինչու է այդքան շատ: Կառավարությունում մենակ վարչապետի աշխատակազմում գրանցված է 55 ավտոմեքենա»:

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, թե 440 ավտոմեքենա կրճատվել է, Վահան Բաբայանը նշեց, որ տարբեր կառույցներ օպտիմալացվել են, և մենք չգիտենք, թե որ մեքենաներն են կրճատվել: «Այդ կրճատված մեքենաների թիվը հրապարակելը մեզ որևէ բան չի ասում, հասարակությունը պետք է իմանա` ինչ մեքենաներ են օտարվել, վաճառվել, ովքեր են դրանց տերերը»,-ասաց նա և նշեց, որ եթե դրանք հնացած մեքենաներ են, դրանց մասին խոսելը զավեշտալի է:

  • Կիսվել: