Փաշինյան-Ալիև հանդիպման մասին դեռևս հստակ պայմանավորվածություն չկա․ աղբյուր
Փաշինյան-Ալիև հանդիպման մասին դեռևս հստակ պայմանավորվածություն չկա։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Ռուսաստանի կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրները։
«Համենայն դեպս մամուլում տարածվող նոյեմբերի 9-ին կայանալիք եռակողմ հանդիպման մասին դեռևս ոչ մի պայմանավորվածություն չկա»,-նշեց աղբյուրը։
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ նոյեմբերի 9-ին նախատեսված է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է կնքել երկու պայմանագիր՝ երկրների միմյանց տարածքային ամբողջությունը ճանաչելու և տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ։
Ավելի վաղ՝ InfoPort.am-ը հղում տալով իր աղբյուներին, սակայն տեղեկացրել էր, որ նման պայմանագրի կնքում չի նախատեսվում։
Իր հերթին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա բանակցությունների մասին տեղեկություններին՝ ասել է․ «Եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք այդ մասին ժամանակին կտեղեկացնենք»։