չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ:

Նա, մասնավորապես, նշել է, որ այսօր, երբ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական ղեկավարությունները ջանքեր են գործադրում կառուցողական համագործակցության մթնոլորտում խաղաղություն կառուցելու համար, Հայ եկեղեցին և սփյուռքը, նրա խոսքով, իբրև թե ՛՛բոլոր ուժերով ապակառուցողական քարոզչություն են իրականացնում այդ գործընթացը խափանելու համար՛՛:

՛՛Հայ եկեղեցին կոչ է անում ռևանշիզմի և նոր բախման՛՛,-ասել է ադրբեջանցի հոգևորականը:

Նա նաև խոսել է Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման մասին՝ այդ ամենը ներկայացնելով որպես իրենց կողմից տարվող  վերականգնողական աշխատանքներ:

  • Կիսվել: