երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պարույր Հովհաննիսյանն ու Իգոր Խովաևը քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Պարույր Հովհաննիսյանն ու Իգոր Խովաևը քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Օգոստոսի 31-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Պարույր Հովհաննիսյանը ընդունել է Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարմանն ուղղված գործադրվող ջանքերը։

Տարածաշրջանում կայունության հաստատման տեսանկյունից վերահաստատվել է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը և Լաչինի միջանցքի վերագործարկումը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: