չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Պարսից ծոցի երկրներում սաստիկ ավազամրրիկ է մոլեգնում /Տեսանյութ/

Պարսից ծոցի երկրներում սաստիկ ավազամրրիկ է մոլեգնում /Տեսանյութ/

Այս հանգստյան օրերին Պարսից ծոցի երկրներում, այդ թվում՝ Քաթարում եւ Սաուդյան Արաբիայում, սաստիկ ավազամրրիկ է մոլեգնում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ուրբաթ երեկոյան հանկարծակիորեն ուժեղ տապ է հաստատվել տարածաշրջանում։ Այնուհետև ուժեղ քամի է սկսվել: Այն սկսել է վեր բարձրացնել ավազն ու փոշին, որոնք փակել էին երկինքն ու կրճատել տեսանելիությունը մինչև մի քանի մետր:

Փոշին և ավազը պատել են շենքերն ու մեքենաները, ինչպես նաև պատուհանի անցքերից ներթափանցել են տներ:

Նշվում է, որ ավազահողմն իր հետ ցուրտ հոսանքներ է բերել: Կատարի մայրաքաղաք Դոհայում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 16 աստիճան տաքության՝ ըստ Ցելսիուսի:

  • Կիսվել: