Պարոն Բագրատյան, նախանձն ու նենգությունը սրբել են Ձեզ ժամանակի մարաթոնից. Անի Սամսոնյան
Հրանտ Բագրատյանը անընդհատ թիրախավորում և վիրավորում է Էդմոն Մարուքյանին։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը.
«Իրեն չգնահատված հանճար համարող և իրենց տանը վարչապետ աշխատող Հրանտ Բագրատյանին մի բան ունեմ ասելու՝
Պարոն Բագրատյան, նախանձն ու նենգությունը սրբել են Ձեզ ժամանակի մարաթոնից։
Մտածելու բան ունեք»։
Ավելի վաղ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրառում էր կատարել, նշելով, որ Էդմոն Մարուքյանի կենսագրականում առկա են քրեորեն հետապնդելի արարքներ, որոնք պետք է հետաքրքրեն ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանին, ԱԺ Նախագահ Ա.Միրզոյանին և ԱԺ էթիկայի հանձնաժողովին։