երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Պարետը՝ ՀՀ ցամաքային սահմանները բացելու վերաբերյալ

Պարետը՝ ՀՀ ցամաքային սահմանները բացելու վերաբերյալ

ՀՀ ցամաքային սահմանները բացելու վերաբերյալ դեռևս քննարկում չենք ունեցել մեր գործընկերների հետ, բայց կարծում եմ՝ մոտ ապագայում այդ հարցերին նույնպես անդրադարձ ունենալու ենք: Այս մասին ԱԺ հատուկ նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

Պատգամավորի հաջորդ դիտարկմանը, թե Քաթարի և դեպի Եվրոպա գնացող ավիափոխադրողները պլանավորում են մասամբ սկսել չվերթներն ու կանոնավոր փոխադրումներ, այդ հարցով մոտավոր ի՞նչ ժամկետներ են նախատեսվում, Ավինյանն արձագանքեց։

«Մեր նախնական գնահատմամբ՝ դա հնարավոր է անել հունիս ամսվա ընթացքում ամբողջապես՝ կախված իրավիճակից», ասաց Ավինյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հարցին, թե կա՞ նախնական տեսլական՝ երբվանից են բացվելու պետական սահմանի ցամաքային անցակետերը:

  • Կիսվել: