կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Փարաքարի ակումբում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ԱԻՆ-ը՝ ահազանգի հետքերով

Փարաքարի ակումբում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ԱԻՆ-ը՝ ահազանգի հետքերով

Հունվարի 7-ին՝ ժամը 09:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի ակումբում պայթուցիկ սարք է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը։

Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

  • Կիսվել: