հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Չեմ բացառում, որ մուտքագրողը հոգնած է եղել. Պապոյանը՝ ՔՊ վարչության ընտրության վերահաշվարկի մասին

Չեմ բացառում, որ մուտքագրողը հոգնած է եղել. Պապոյանը՝ ՔՊ վարչության ընտրության վերահաշվարկի մասին

Սովորական վերահաշվարկ է տեղի ունեցել, այդքան մեծ ձայների մեջ կարծում եմ  նորմալ է, որ ինչ-որ մեկի ձայնը երկուսով ավելացավ կամ երեքով պակասեց։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների քվեաթերթիկների վերահաշվարկին, ասաց իշխող խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Հարցին՝ ում հորդորով է առաջարկվել վերահաշվարկ իրականացնել` հաշվի առնելով, որ տեղեկեկություններ կան, որ վերահաշվարկի առաջարկ անողը եղել է Արսեն Թորոսյանը, Պապոյանը ասաց.

«Վստահ չեմ, միգուցե։ Հաշվարկի հետ կապված չեմ բացառում, որ մուտքագրողը հոգնած է եղել, մկնիկը մի հատ վերև, մի հատ ներքև է արել։ Ես կարծում եմ նման սխալներ են տեղի ունեցել, իսկ վերահաշվարկի ժամանակ շատ ավելի ուշադիր ու դանդաղ է հաշվարկը տեղի ունեցել՝ փորձելով բացառել սխալները։ Չեմ կարծում, որ լուրջ սխալ է տեղի ունեցել։ Ձայները իրար այնքան մոտ են, այդքանի մեջ 30 տոկոսը մնացել է նույնը, 30 տոկոսինը օրինակ 3-4 ով ավելացել է, մի 30 տոկոսին էլ պակասել է, սրանք միջինացված եմ ասում»։

 

Պապոյանը բացառեց ընտրության ժամանակ դիտավորության որևէ վարկած։

  • Կիսվել: