հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Փախցրեք ձեր երեխաներին, դուրս հանեք Ադրբեջանից, սաբոտաժ արեք ալիևյան հանցավոր վարչակազմի բոլոր հրահանգները․ Աբովյանը դիմել է Ադրբեջանի ազգային փոքրամասնությանը

Փախցրեք ձեր երեխաներին, դուրս հանեք Ադրբեջանից, սաբոտաժ արեք ալիևյան հանցավոր վարչակազմի բոլոր հրահանգները․ Աբովյանը դիմել է Ադրբեջանի ազգային փոքրամասնությանը

Ադրբեջանի սանձազերծած զինված հարձակումը դատապարտելու մասին հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն իր ելույթով դիմեց Ադրբեջանում ապրող ազգային փորքամասնության ներկայացուցիչներին՝ լեզգիներին, թալիշներին։

 «Սա ձեր պատերազմը չէ, բացեք, նայեք այն զոհերի անունները, որոնք արդեն հայտնի են։ Դա դուք եք։ Հիմնականում Ձեր ազգության ներկայացուցիչներն են։ Հարց տվեք Ձեզ՝ ինչո՞ւ է ալիևյան ֆաշիստական ռեժիմը առաջնագիծ նետում հենց ձեզ, բնիկներին, որոնց հետ մենք հարյուրամյակներ կողք կողքի ապրել ենք։ Թույլ մի տվեք, որ ադրբեջանաթուրքական ֆաշիզմը օգտագործի ձեր երեխաների կյանքերը իրենց քաղաքականությունն առաջ տանելու համար, փախցրեք ձեր երեխաներին, դուրս հանեք Ադրբեջանից, սաբոտաժ արեք ալիևյան հանցավոր վարչակազմի բոլոր հրահանգները։ Սա ձեր պատերազմը չէ, ձեզ ուղարկում են ոչնչացման Ղարաբաղի հայկական լեռներում։ Բայց կապ չունի՝ ով զինված ոտ դրեց Հայաստան, ոչնչացվելու է», - հայտարարեց Աբովյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: