հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պահանջել ծեծ կերած մարդուց, որ մանդատը վայր դնի, այդպիսի բան իսկի Հյուսիսային Կորեայում չի կարող լինել. Մարուքյան

Պահանջել ծեծ կերած մարդուց, որ մանդատը վայր դնի, այդպիսի բան իսկի Հյուսիսային Կորեայում չի կարող լինել. Մարուքյան

«Իրենք ամեն ինչ անում են, որ բռնության զոհերին դարձնեն հիմնական մեղավորներ»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` խոսելով ԱԺ-ում օրերս տեղի ունեցած ծեծկռտուքի և դրան հաջորդած իշխանության արձագանքի մասին:

Անդրադառնալով իշխանության կողմից հնչեցրած երկու խմբակցությունների որոշ պատգամավորների մանդատները վայր դնելու առաջարկին, Մարուքյանը նկատեց.

«Ուզում են ընդդիմությունը մանդատները վայր դնի, որ ինչ անեն, որ բռնապետություն դարձնեն: Պահանջել ծեծ կերած մարդուց, որ մանդատը վայր դնի, այդպիսի բան իսկի Հյուսիսային Կորեայում չի կարող լինել: Դա ամբողջատիրական մտածելակերպի արդյունք է, որը այսօր որդեգրել է մեր իշխանությունները»:

Հիշեցնենք, որ օրերս ծեծկռտուք էր տեղի ունեցել ԱԺ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև: Միջադեպից հետո Իշխանական ֆրակցիան հանդես եկավ առաջարկով առ այն, որ ծեծկռտուքին մասնակցած երկու խմբակցությունների պատգամավորները վայր դնեն իրենց մանդատները:

  • Կիսվել: