Ովքե՞ր են այն շրջանակները, որոնք մեղավոր են պատերազմի պարտության մեջ. Քոչարյանը արձագանքեց
«Խաղաղության հասնելու համար պետք է ամեն ինչ անել, բայց Սահամանդրության փոփոխությունը պահանջով չէ, Սահամանդրան փոփոխության պահանջողը ՀՀ ժողովուրդն է»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Չգիտեմ մենք մեր ձգտումներին ինչ ձևով ենք հասնում, խոսքը խաղաղության մասին է, որովհետև ինքներդ էլ գիտեք, որ այդ ձգտումները մեկի համար իշխանության խնդիր է, մեկի համար այլ բնույթի, իսկ օտար տերությունների համար օպերատիվ նշանակությունը մի քիչ այլ նպատակներ է հետապնդում»,- ասաց Քոչարյնաը:
Հարցին, թե 4-րդ տարելիցն է պատերազմի, դուք որպես Քննիչ հանձնաժողովի նախագահ կարո՞ղ եք ասել, որ ձեզ համար տեսանելի են այն անձինք, շրջանակները, ովքեր մեղավոր են պատերազմի պարտության մեջ Քոչարյանը պատասխանեց, որ այո.
«Ես կարող եմ ասել, որ մեր 2 Քննիչ հանձնաժողովը՝ թո՛ քառօրյաի, թե 44-օրյաի կարողացավ հիմնական պաշտոնյաներին բերի ԱԺ և լսի նրանց, կարդա նրանց կողմից հաստատված բազմաթիվ փաստաթղթեր և ունենա եզրակացություններ»: