ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ովքե՞ր են ամենահարուստ պատգամավորները

Ովքե՞ր են ամենահարուստ պատգամավորները

Parliamentmonitoring.am-ն առանձնացրել է ամենահարուստ պատգամավորների առաջատար հնգյակը: Այն գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ 99,035,105,900.0 դրամով: 

Նրան հաջորդում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Մանուկյանը՝ 979,708,250.0 դրամով, երրորդ տեղում նույն խմբակցության մեկ այլ անդամ է՝ Էդուարդ Բաբայանը: Նրա դրամական միջոցները կազմում են 358,106,288.5 դրամ:

ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Գրիգորյանը՝ 294,537,000.0 դրամով, չորրորդ տեղում է: 

Ամենահարուստ պատգամավորների հնգյակը եզրափակում է «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանը՝ 214,262,500.0 դրամ։

  • Կիսվել: