հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ով էլ գա, նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու. Լևոն Տեր-Պետրոսյան

Ով էլ գա, նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու. Լևոն Տեր-Պետրոսյան

Գտնվում ենք այնպիսի ճակատագրական վիճակում, երբ բոլոր նախկին հակասությունները, վեճերը, իրար ջնջելը, էնպիսի մի պահ է, որ պահանջում է երկխոսությունը և համատեղ որոշման կայացում։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նա հավելեց. ՛՛Դաշնակներն ու կոմունիստները իրար դեմ պատերազմ էին արել, եկավ մի պահ, խոհեմություն ունեցան, կարողացան գտնել լուծում, որը մեզ համար ապահովեց 101 տարի խաղաղություն, օտար զինվորի ոտք չէր մտել Հայաստան, անցյալ տարի մտավ։ 71 տարի Հայաստանը հնարավորությունու ունեցավ ապերլու խաղաղ, ստեղեծեցինք պետություն,դարձանք ազգ, որը կառուցեց իր պետությունը, եթե Խորհրդային Հայաստանը չլիներ, երրորդ Հանրապետությունը չէր կայանա։

Մեզ սպասում են ծանր լուծումներ, ցավոտ լուծումներ։ Պայմանագրեր պիտի կնքվեն և Ադրբեջանի, և Թուրքիայի հետ։ Դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու։ Եթե չի ստորագրվում փաստաթուղթ, եթե հաշտություն չի կնքվում երկու հարևանների հետ, 70 տարվա իրողությունը չենք կարող վերականգնել, պիտի քարը քարի վրա երկիր կառուցենք, շենացնենք երկիրը՛՛:

Նա ընդգծեց, որ մեր ամբողջ հասարակությունը ինֆորմացիա չունի, թե ինչ է ընթանում, ինֆորմացիային տիրապետում են միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կուսակցության ղեկավարությունը:

՛՛Նիկոլն է ու մեկ-երկու հոգի գիտեն, թե Ռուսաստանը, Թուրքիան ինչ են առաջարկում, ԱՄՆ-ն ինչ խորհուրդ է տալիս։ Ես, Քոչարյանը, Սարգսյանը այդ ինֆորմացիային չենք տիրապետում։ Իմ առաջարկի բուն իմաստն այն է, որ ընդդիմության մեծագույն մասը կարծում է, որ եթե Նիկոլից կարողանան ազատվել, ապա կարող ենք խուսափել ցավոտ լուծումներից: Սա միամտություն է։ Ով էլ գա, նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու։ Բոլոր լուծումներն էլ վատ են լինելու, պետք է դրանցից ընտրել ամենաքիչ ցավալին՛՛,-ասաց ՀՀ երրորդ նախագահը:

Նա նաև տեսակետ հայտնեց, որ Փաշինյանը նույնպես վախենում է որև փաստաթուղթ ստորագրել, որովհետև ինչ փաստաթուղթ էլ ստորագրի, նրա խոսքով, պիտի ասեն՝ ՛՛թուրք, դավաճան՛՛։

  • Կիսվել: