շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ոստիկանությունը հայտարարեց՝ իբր Երևանում փակ ճանապարհ չկա. չգիտեմ՝ ու՞մ համար է այդ սուտը․ Իշխան Սաղաթելյան

Ոստիկանությունը հայտարարեց՝ իբր Երևանում փակ ճանապարհ չկա. չգիտեմ՝ ու՞մ համար է այդ սուտը․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանֆեյսբուքյան գրառմամբ տարակուսաք է հայտնել Ոստիկանության հայտարարության առչությամբ, թե Երևանում փակ ճանապարհներ չկա։

ՍԱղաթելյանը գրել է․

«Սիրելի՛ քաղաքացիները, քիչ առաջ Ոստիկանությունը հայտարարեց՝ իբր Երևանում փակ ճանապարհ չկա. ես չգիտեմ՝ ու՞մ համար է նախատեսած այդ սուտը՝ փողոցում ակցիաներ իրականացնող մեր ժողովրդի, խցանումներում կանգնած քաղաքացիների՞, թե՞ Նիկոլի:

Ինչևէ, մեր ընթացքը շարունակվում է: Ամեն րոպե մենք աճում ենք, նոր խմբեր են ձևավորվում ու թե՛ Երևանում և թե՛ մարզերում այս պահին անհնազանդության ակցիաներ են իրականացվում:

Սիրելի՛ ժողովուրդ, միացե՛ք այս պայքարին, տե՛ր եղեք Հայրենիքին ու մեր ապագային»:

Մայիսի 2-ից սկսած՝ ընդդիմության ներկայացուցիչներն ու նրանց համախոհները անհնազանդության ակցիաներ են սկսել Երևանում՝ փակելով մի շարք փողոցներ: 

  • Կիսվել: