շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ոստիկանության ծառայողները, վտանգելով իրենց կյանքը, Երևանում կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանությունը

Ոստիկանության ծառայողները, վտանգելով իրենց կյանքը, Երևանում կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանությունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Դավիթաշենի կամրջի վրա ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել 2 քաղաքացի ու հայտնել, որ մի երիտասարդ աղջիկ կամրջի վրայից փորձում է իրեն ցած նետել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները վայրկյանների ընթացքում կարողացել են փրկել երիտասարդ աղջկա կյանքը։ Ոստիկանության ծառայողներից մեկը, անգամ վտանգելով իր կյանքը, կարողացել է այդ աղջկան գրկելով դուրս բերել անվտանգ վայր։ Արդեն օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատն ու փրկարար-հոգեբանն օգնություն են ցուցաբերել այդ աղջկան։ Այս պահին էլ նրա հետ աշխատում է փրկարար-հոգեբանը։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է աղջկա ինքնությունը։

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: