երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ոստիկանները որոնում են Խաչատուր Աբովյանին

Ոստիկանները որոնում են Խաչատուր Աբովյանին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում անհայտ քաղաքացին զանգահարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և հայտնել, որ ինքը այսօր պատրաստվում է պայթեցնել Գագարին գյուղի վարչական տարածքի՝ ժողովրդին հայտնի Գագարինի կամուրջը:

Ինչպես հայտնում է կայքը, ահազանգը ստացվել է նշված նախարարության քարտուղարության պետ Գայանե Հովհաննիսյանին, ով էլ տեղեկությունը փոխանցել է իրավապահներին:

Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի տեղեկություններով զանգահարողը ներկայացել է, որ ինքը Խաչատուր Աբովյանն է, ով ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սևան քաղաքի Գագարին համայնքի 44-ամյա բնակիչ է:

Նա  աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Գագարինի գազի բաշխման կայանում: Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ ոստիկանության  Սևանի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Խ. Աբովյանին հայտնաբերելու ուղղությամբ:

 

  • Կիսվել: