երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
«Ոսկեպարի անկլավի» տալուց հետո Հայաստան ո'չ երկաթգիծ է մտնելու, ո'չ գազամուղ, դրանով վերջանում է պատմությունը․ Բագրատյան

«Ոսկեպարի անկլավի» տալուց հետո Հայաստան ո'չ երկաթգիծ է մտնելու, ո'չ գազամուղ, դրանով վերջանում է պատմությունը․ Բագրատյան

Կա 1988 թվականի պրոտոկոլ, որով ամբողջ սահմանը սահմանազատված է, նրանք ստորագրել են դա, հիմա դա լավն է, վատն է, համապատասխանո՞ւմ է ԵԽԽՎ-ին, թե ոչ, տասներորդական հարց է։ Այս մասին «Սահմանազատման ու խաղաղության պայմանագրի կնքման գործընթացները, Արցախի հիմնախնդիրը» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Վերջինս նշեց, որ այդ փաստաթղթղերով Հայաստանի տարածքը մոտավորապես 30,000 քառակուսի կիլոմետր է։

«Այնտեղ չկա «Ոսկեպարի անկլավը», ամենասարսափելին «Ոսկեպարի անկլավ» տալն է։ «Ոսկեպարի անկլավի» տալուց հետո Հայաստան ո'չ երկաթգիծ է մտնելու, ո'չ գազամուղ, դրանով վերջանում է պատմությունը»,- ասաց Բագրատյանը։

  • Կիսվել: