հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Օսկար-2021». «Քոչվորների երկիրը»՝ տարվա լավագույն ֆիլմ

«Օսկար-2021». «Քոչվորների երկիրը»՝ տարվա լավագույն ֆիլմ

Լավագույն ֆիլմ անվանակարգում այս տարի «Օսկարի» է արժանացել «Քոչվորների երկիրը»: Ֆիլմն այն ամերիկացիների մասին է, որոնք 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակ կորցրել են իրենց տները և ստիպված են ճամփորդել երկրի տարածքով։

Նույն ֆիլմում կերտած դերի համար լավագույն կին դերասանուհի անվանակարգում հաղթող է ճանաչվել Ֆրենսիս Մակդորմանդը, սա նրա երրորդ «Օսկարն» է կարիերայի ընթացքում:

Էնթոնի Հոփքինսն էլ լավագույնն է ճանաչվել տղամարդկանց անվանակարգում՝ «Հայրը» ֆիլմի համար: 83 ամյա Հոփքինսը դարձել է ամենատարեց դերասանը, որն արժանանում է հեղինակավոր մրցանակին:

  • Կիսվել: