երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Բաց տարածքներում դիմակ չունենալու տուգանքը՝ 10 հազար դրամ

Բաց տարածքներում դիմակ չունենալու տուգանքը՝ 10 հազար դրամ

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայացնելով նախագիծն, ասաց, որ նախագծով սահմանավում է օրենսգրքի 182.3 հոդվածը լրացնել՝  «Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով» բովանդակությամբ։

Փոխնախարարը հայտնեց, որ ներկայումս վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3 հոդվածի 10-րդ մասը սահմանում է վարչական պատասխանատվություն ինչպես մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման համար, այնպես էլ ազատ տեղաշարժման իրավունքի այլ սահմանափակումների համար՝ սահմանելով պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի 100-ապատկից մինչև 250-ապատիկի չափով:

Վահե Դանիելյան նշեց, որ այսօր  գործում են ազատ տեղաշարժման որոշ սահմանափակումներ, որոնք, ըստ իրենց, համադրելի չեն մեկուսացման կամ ինքնամեկուսցման կանոնների խախտման հետ՝ հաշվի առմնելով դրանց հանրային վտանգավորությունը, դրա համար ազատ տեղաշարժի պահանջ խախտելու համար առաջարկվել է ավելի մեղմ պատժաչափ՝ 10 հազար դրամնի չափով:

«Խոսքը վերաբերում է պարետի որոշմամբ սահմանված դիմակների պահանջին բաց տարածքներում, որի պայմաններում գործող օրենքով տուգանքը 100-250 հազար դրամ է, հիմա առաջարկվում է նման դեպքերում սահմանել 10 հազար դրամ»,- նշեց նա։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե բաց տարածքներում դիմակ չդնելու համար տուգանք է սահմանվում, իսկ փակ տարածքներում չկրելու համար՝ ո՞չ,  Վահե Դանիելյանն ասաց, որ փոխվարչապետի որոշմամբ՝  մայիսի 14-ին սահմանվել է բաց տարածքներում դիմակի առկայության պարտադիրություն, հետևաբար, այդ պահանջին է վերաբերում առաջարկվող օրենքի նախագիծը։

«Ինչ վերաբերում է փակ տարածքներում դիմակի կրելուն, ապա գործող օրենքը նման պատասխանատվություն սահմանում է, մասնավորապես՝ փակ տարածքներում դիմակ չկրելու համար կա վարչական տուգանք 100-300 հազար դրամի չափով։ Այսինքն, փակ տարածքներում դիմակ չդնելու համար պատասխանատվության է ենթարկվում տնտեսվարող սուբյեկտը։ Նա պետք է արգելի իր տարածք առանց դիմակի մուտք գործել, եթե թույլ է տալիս, ապա պետք է նաև պատասխանատվության ենթարկվի»,- նշեց փոխնախարարը։

  • Կիսվել: