չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Որքան էլ Թուրքիան ջանքեր գործադրի ճնշելու ճշմարտությունը, այն հարթելու է իր ճանապարհը. ԱԳՆ

Որքան էլ Թուրքիան ջանքեր գործադրի ճնշելու ճշմարտությունը, այն հարթելու է իր ճանապարհը. ԱԳՆ

Որքան էլ Թուրքիայի իշխանությունները ջանքեր գործադրի ճնշելու ճշմարտությունը, ամեն դեպքում ճշմարտությունը հարթել և հարթելու է իր ճանապարհը: Այս մասին ասել է Արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մենակաբանելով Թուրքիայում նախագահական մակարդակով Հայոց ցեղասպանության հարցով քննարկումը, գրում է azatutyun.am-ը:

«Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության արդարացման և դրանց զոհերին վիրավորելու հայտարարությունները նորություն չեն և իրենից ներկայացնում են ատելության խոսքի դրսևորումներ, որոնք իրենց ազդեցությունն են ունենում այդ երկրում հայերի հանդեպ այլատյացության մթնոլորտի պահպանման և ամրապանդման վրա», - ասել է ԱԳՆ խոնակը:

Նաղդալյանը նշել է, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը հայ-թուրքական խնդիր չէ, դա Թուրքայի և միջազգային հանրության խնդիրն: Դա է վկայում Թուրքիայի բազմաթիվ հայտարարությունները և գործողությունները՝ այս կամ այն երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

Աննա Նաղդալյանը հավելել է՝ մեզ և միջազգային հանրության համար Հայոց ցեղասպանությունը իրողություն է, որը նաև հիմք է ծառայել Ցեղասպանության դատապարտման և կանխարգելման 1948թ․ կոնվենցիայի մշակման և դրա հիման վրա ներկայումս ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ներդրման համար:

«Ժխտողականությունը ապագա չունի, անկախ՝ ով և ինչպես կփաթեթավորի այն։ Որքան էլ Թուրքիայի իշխանությունները ջանքեր գործադրի ճնշելու ճշմարտությունը, ամեն դեպքում ճշմարտությունը հարթել և հարթելու է իր ճանապարհը», - ասել է Նաղդալյանը։

Թուրքիայում քննարկումից հետո նախագահականի հաղորդակցության բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ և նշել, որ նախագահ Էրդողանի համոզմամբ, «պատմական դեպքերի վրա թշնամության սերմեր են ցանվում, որոնք սակայն չեն ծլելու արդարության հողի մեջ»։

  • Կիսվել: