ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Որոշակի լավատեսություն ունենք խաղաղության գործընթացի վերաբերյալ. Ալիև

Որոշակի լավատեսություն ունենք խաղաղության գործընթացի վերաբերյալ. Ալիև

Մենք որոշակի լավատեսություն ունենք խաղաղության գործընթացի վերաբերյալ: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Դա գալիս է նրանից, որ վերջերս տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որն իր տեսակի մեջ առաջինն էր խաղաղության համաձայնագրի նախապատրաստման օրակարգով:

Հուսով ենք, որ դա շատ ժամանակ չի պահանջի՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

 

 

  • Կիսվել: