չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Որևէ քաղաքական խնդիր, դժվարություն չկա․ Ավետ Ադոնցը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին

Որևէ քաղաքական խնդիր, դժվարություն չկա․ Ավետ Ադոնցը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին

Մայիսին 9-ին նշվող Եվրոպայի օրվա շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը հարցազրույց են տվել «Լուրեր» հաղորդաշարին:

«Կրկին կցանկանայի վերահաստատել, որ որևէ քաղաքական խնդիր, դժվարություն չկա։ Համաձայնագրի վավերացումը դիտարկում եմ որպես շատ ֆորմալ մաս։ Դրա բովանդակության իրականացումը սկսվել է դեռ անցած տարվանից, երբ ընդունվեց ՀԸԳՀ-ի համար իրականացման համար անհրաժեշտ ճանապարհային քարտեզը։ Ընդունվեց կառավարության կողմից և մշակվեց, իհարկե, մեր եվրոպական գործընկերների հետ խորհրդակցությունների արդյունքում: Այն քայլ առ քայլ, շատ դինամիկ և հետևողական կերպով իրականացվում է՝ նույնիսկ այսօր առաջացած դժվարությունների պայմաններում։ Այնպես որ, ՀԸԳՀ վավերացված չլինելն այդ համաձայնագրից չօգտվելու կամ չիրականացնելու հետ կապելն անտեղի է»,- ասել է Ավետ Ադոնցը։

Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում ԱԳ նախարարի տեղակալը բարձր գնահատեց ԵՄ կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ ընդգծելով.

«Ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որն անմիջապես հայտարարվեց Եվրոպական Միության կողմից: Շատ դժվար էր պատկերացնել, որ ԵՄ, ունենալով այդքան շատ և բավականին բազմազան ներքին խնդիրներ՝ կապված նոր տիպի կորոնավիրուսի հետ, կանդրադառնար նաև գործընկեր պետություններին: Հայաստանին տրամադրվել է ավելի քան 92 մլն եվրո, որը ներառում է թե՛ նոր ֆինանսական ռեսուրսի ներգրավումը, թե՛ առկա միջոցները, որոնք վերահասցեագրվել կամ վերաուղղորդվել են»:

  • Կիսվել: