ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Որևէ քաղաքական հայտարարություն չպետք է խաթարի տարածաշրջանում ներդրված ջանքերը. Զախարովան՝ Ալիևի և Էրդողանի հայտարարությունների մասին

Որևէ քաղաքական հայտարարություն չպետք է խաթարի տարածաշրջանում ներդրված ջանքերը. Զախարովան՝ Ալիևի և Էրդողանի հայտարարությունների մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա  Զախարովան խոսել է Լեռնային Ղարաբաղի թեմայից: Ռուս դիվանագետը մասնավորապես անդրադարձել է Ադրբեջանի մայրաքաղաքում զորահանդեսի ժամանակ Ալիևի ու Էրդողանի հայատյաց հայտարարություններին:

"Տարածաշրջանում բարդ իրավիճակ է, շատ ջանքեր են կենտրոնացվել, որպեսզի խաղաղություն հաստատվի, դադարեցվեն ռազմական գործողությունները, կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ և սկսել փախստականներին վերադարձնելու, ենթակառուցվածքների վերականգնման բարդ գործընթացը, ստեղծվի այդ տարածաշրջանում բոլոր ոլորտներում կյանքը բնականոն հուն վերադարձնելու պայմաններ ու նախադրյալներ:

Աշխատանքը շատ բարդ է: Մենք ելնում են նրանից, որ քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն հենց այդ գործընթացներին: Շատ ջանք է գործադրվել, շատ ուժ է կիրառվել այդ գործընթացում, և, եկեք հիշենք, որ շատ կյանք է տրվել այդ ամենի համար: Որևէ քաղաքական հայտարարություն չպետք է ջնջի այդ ամենը",- ասել է Մարիա Զախարովան:

Ավելի վաղ Բաքվում այսօր Ադրբեջանի ղեկավարը հայտարարել էր․
 

"Այն ժամանակ ժամանակակից Հայաստանի տարածքում ապրող ադրբեջանցիները վտարվեցին հայրենի հողերից։ Զանգեզուրը, Գեյչեն (Սեւան), Իրեվանը բոլորը պատմական ադրբեջանական հողեր են։ Մեր ժողովուրդը դարերով ապրել է այնտեղ, բայց Հայաստանի ղեկավարությունը հարյուր հազարավոր ադրբեջանցիների է արտաքսել հայրենի հողերից։ Հետո նույն պատկերն էր նաև Ղարաբաղում՝ Խոջալուի ցեղասպանությունը, Շուշիի և Լաչինի գրավումը, որը Լեռնային Ղարաբաղի տարածքը միացրեց Հայաստանին"։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: