կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Օրենքի ստորագրումից 20 րոպե անց ՀՔԾ քննիչները մուտք են գործել ՍԴ

Օրենքի ստորագրումից 20 րոպե անց ՀՔԾ քննիչները մուտք են գործել ՍԴ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքի ստորագրումից 20 րոպե անց ՀՔԾ քննիչները մուտք են գործել ՍԴ, տեղեկացնում է Hraparak.am-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ քննիչներն այս պահին Սահմանադրական դատարանում են, բայց ավելի մանրամասն տեղեկություն նրանց քայլերի մասին պարզել չի հաջողվել դեռ:

«Տպավորություն է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից օրենքի ստորագրման և Սահմանական դատարանի դատավորների նկատմամբ ճնշումների նոր շրջափուլի մեկնարկի միջև սինխրոնիզացիա կա: ՍԴ-ում այս պահին ընթացող պրոցեսների մանրամասների մասին կտեղեկացնենք առաջիկայում»,– գրում է կայքը:

  • Կիսվել: