ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Օպերատիվ կապը գործում է, բայց նախընտրել ենք աշխատանքներն իրականացնել միջնորդների միջոցով. Նաղդալյան

Օպերատիվ կապը գործում է, բայց նախընտրել ենք աշխատանքներն իրականացնել միջնորդների միջոցով. Նաղդալյան

Այսօր ճեպազրույցում ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ Հայաստանը կարևորում է տեղում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մինտորինգային խմբի աշխատանքների օր առաջ վերակսկումը, ինչպես նաև այդ առաքելության ընդլայնումը: 

Դրանց վերականգնման ժամկետների մասին Նաղդալյանն ասաց. ՛՛ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խոսեց հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգի ստեղծման մասին, սակայն այս պահին անգամ դադարեցված են սահմանային դիտորդական աշխատանքները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գլխավորությամբ՛՛:

Նրա խոսքով՝ հայկական կողմը  կարևորում է տեղում մոնիտորինգային գործողությունների օր առաջ վերսկսումը, քանի որ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան կարևոր է նման մոնիտորինգային գործողությունների իրականացումը տեղում: ՛՛Սակայն մեզ համար կարևոր է ոչ միայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ մինչև այժմ առկա մոնիտորինգային աշխատանքների վերականգնումը, այլ նաև այդ առաքելության ընդալանումը՛՛,-ասաց Նաղդալյանը:

ԱԳՆ խոսնակը հիշեցրեց, որ մոնիտորինգային աշխատանքների վերականգնվելու մասին նշել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, սակայն այդ աշխատանքների դադարեցումը պայմանավորված է աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ:

Նա տեղեկացրեց նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը գործում է, բայց քանի որ սահմանային վերջին իրադարձության սրումը կրել է դիտավորյալ բնույթ, հայկական կողմը նախընտրել է չօգտվել դրանից, աշխատանքներն իրականացրել է միջնորդների միջոցով:

Նաղդալյանն ասաց. ՛՛Օպերատիվ կապը գործում է, բայց, հաշվի առնելով, որ այս վերջին իրադրության սրումը եղել է լայնամասշտաբ և կրել է դիտավորյալ բնույթ, մենք նախընտրել ենք օգտվել ոչ թե օպերատիվ կապից, այլ աշխատանքներն իրականացնել միջնորդների միջոցով՛՛:

  • Կիսվել: