հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ողջ հայ ժողովուրդը կանգնած է Սիրիայում իր հայրենակիցների կողքին և կանի առավելագույնը` ապահովելու նրանց անվտանգությունը. Զարեհ Սինանյան

Ողջ հայ ժողովուրդը կանգնած է Սիրիայում իր հայրենակիցների կողքին և կանի առավելագույնը` ապահովելու նրանց անվտանգությունը. Զարեհ Սինանյան

Թուրքիայի կողմից հոկտեմբերի 9-ից  ձեռնարկված ռազմական գործողությունները Սիրիայի Արաբական Հանրապետության  տարածքում ոչ միայն անօրինական են և դատապարտելի որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում, այլև դրանք ուղղակի հարվածի տակ են դնում տվյալ տարածքների մի շարք բնակավայրերի հայ համայնքների անվտանգությունը: Այս մասին ասված է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի տարածած հայտարարության մեջ:

«Ռմբակոծությունների և ցամաքային գործողությունների արդյունքում Սիրիայի հյուսիսարևելյան Հասակա նահանգի հայ համայնքների գոյատևումը վտանգված է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը լծված է Սիրիայում բնակվող ազգությամբ հայերի և հայ համայնքների անվտանգությունը ապահովելու աշխատանքներին: Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը կանգնած է իր հայրենակիցների կողքին և կանի առավելագույնը նրանց անվտանգությունն ապահովելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: