Ողբերգական դեպք Շիրակում․ կորոնավիրուսից մահացել են մի ընտանիքի անդամներ՝ մայրն ու նրա որդին․ Factor.am
Շիրակի մարզում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 38-ի։ Մահվան վերջին դեպքերը գրանցվել են մի ընտանիքում․ մահացել են ՝ 51-ամյա մայրն ու նրա 30-ամյա որդին։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։
Նա նշեց, որ հիվանդները Գյումրիից տեղափոխվել են Երևան ու այնտեղ են մահացել։ «Երևանում են մահացել, այստեղ չեն մահացել, ընտանիքի անդամներ են՝ մայր ու տղա։ Տղան չի ունեցել քրոնիկ հիվանդություններ, մայրը ՝ ասթմա, ինչ-որ այդպիսի բան է ունեցել, կամ խրոնիկ բրոնխիտ, բայց տղան խնդիր չի ունեցել»,- ասաց Լեյլի Ասլանյանը՝ հավելելով, որ ընտանիքի հայրը ևս վարակված է եղել կորոնավիրուսով, լավացումով դուրս է գրվել, տանն է։
Մարզպետարանի պատասխանատուի խոսքով՝ Շիրակի մարզում կորոնավիրուսային իրավիճակը կայուն է, նվազման տենդենցով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


