հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ողբերգական ավտովթար՝ Հերացու թունելի մոտ. բախվել է 3 մեքենա. կա 2 զոհ և վիրավորներ

Ողբերգական ավտովթար՝ Հերացու թունելի մոտ. բախվել է 3 մեքենա. կա 2 զոհ և վիրավորներ

Առավոտյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Հերացու փողոցից դեպի Խանջյան թունել տանող հատվածում բախվել են Lada, Honda և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

 

նկար

Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ:

 

նկար

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից 2-ը գիտակցության չգալով՝ մահացել են:

 

նկար

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների և մահացածների ինքնությունը:

  • Կիսվել: