երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Ոչ ոք չի շրջափակել Լաչինի ճանապարհը, որևէ խոչընդոտ գոյություն չունի՝ կապված ապրանքների մատակարարման կամ բժշկական ծառայությունների հետ». ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ

«Ոչ ոք չի շրջափակել Լաչինի ճանապարհը, որևէ խոչընդոտ գոյություն չունի՝ կապված ապրանքների մատակարարման կամ բժշկական ծառայությունների հետ». ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ

ՄԱԿ-ի ԱԽ-ում այս պահին քննարկվում է Արցախում ստեղծված իրավիճակը՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետ:

Ադրբեջանի  ներկայացուցիչն իր ելույթում հերքեց հայկական կողմի բոլոր պնդումներն այն մասին, որ Լաչինի միջանցքը փակ է, ինչի հետևանքով Արցախում արդեն հասունանում է հումանիտար ճգնաժամ:

՛՛Հարկ է հիշեցնել, որ այն, ինչ Հայաստանը և ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշ անդամներ կոչում են լեռնային Ղարաբաղ, իրականում Ադրբեջանի ինքնիշխան տարածությունն է, որը համարյա 30 տարի հայկական օկուպացիայի ներքո է եղել, սա ԱԽ բանաձևերում հաստատվել է, օրինական անվանումը Ղարաբաղի տնտեսական ռեգիոն է, կամ կարճ ասած՝ Ղարաբաղի ռեգիոն՛՛,-նշեց ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը:

Խոսելով, մասնավորապես, Լաչինի միջանցքի մասին՝ նա նշեց. ՛՛Ադրբեջանը մերժում է Հայաստանի բոլոր պնդումները, Լաչինի ճանապարհն ամբողջապես Ադրբեջանի տարածքում է, օկուպացվել է 1992 թ. մայիսին Հայաստանի կողմից, ինչի պատճառով տեղի 77 հազար բնակիչները ստիպված են եղել գույքն ու տները թողնել:

44 -օրյա պատերազմից հետո, ըստ նոյեմբերի 10-ի հայտարարության, այդ տարածքը վերադարձել է Ադրբեջանին: Ոչ ոք չի շրջափակել Լաչինի ճանապարհը, ավտոմեքենաներն անարգել երթևեկում են այդ տարածքով, որևէ խոչընդոտ առհասարակ գոյություն չունի ապրանքների մատակարարման կամ բժշկական ծառայությունների հետ կապված՛՛:

Հիշեցնենք, որ Արցախը դեկտեմբերի 12-ից ադրբեջանական շրջափակման մեջ է. փակ է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, որը միակն է, որ կապում է Արցախը Հայաստանի ու առհասարակ՝ աշխարհի հետ: Բացի այդ՝ Ադրբեջանը նաև դադարեցրել էր գազամատակարարումն Արցախի ամբողջ տարածքում, որը նախօրեին վերականգնվել է:

  • Կիսվել: