շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ոչ ոք չհարցրեց «Արե՞լ ես ինչ-որ բան՝ պատերազմում հաղթելու համար»․ Փաշինյան

Ոչ ոք չհարցրեց «Արե՞լ ես ինչ-որ բան՝ պատերազմում հաղթելու համար»․ Փաշինյան

44-օրյա պատերազմից հետո ինձ հազարավոր անգամներ տվել են նույն հարցը. «Ի՞նչ ես արել՝ պատերազմը դադարեցնելու համար»: Սակայն ոչ ոք չհարցրեց «Արե՞լ ես ինչ-որ բան՝ պատերազմում հաղթելու համար»։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ընդ որում, վարչապետի խոսքով, նա անկեղծորեն սպասում էր այդ հարցին։

«Բոլորը գիտեին, որ պատերազմը մի օր սկսվելու է։ Ասում էին. «Հենց սկսվի, անմիջապես կկանգնեցնենք»։ Բայց ինչպե՞ս։ Ինչպե՞ս էիք պատրաստվում կանգնեցնել, եթե կամք չունեիք եւ այդ նույնը կամքը պահող համապատասխան ինստիտուտներ չեք կառուցել»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սկսել են ինտենսիվ հրետակոծել Սոթքում, Վարդենիսում, Գորիսում, Կապանում, Արտանիշում եւ Իշխանասարում տեղակայված հայկական դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների ուղղությամբ։ Հայկական կողմից կան զոհեր եւ վիրավորներ։ ՀՀ իշխանություններն արդեն դիմել են Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ։

 

  • Կիսվել: