հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Ոչ հարցեր են հնչել, ոչ էլ հատուկ անդրադարձ է կատարվել․ Մակունցը՝ նիստից հետո Կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման մասին

Ոչ հարցեր են հնչել, ոչ էլ հատուկ անդրադարձ է կատարվել․ Մակունցը՝ նիստից հետո Կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման մասին

Անդրադարձել ենք թե արտաքին քաղաքական հարցերի, նաև ՀՀ-ում բարեփոխումների օրակարգերին, և այդ առումով հիմնականում եղել է արժեքային քննարկում։ Այս մասին ՔՊ նիստիոց հետո լրագրողներին հայտնեց «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Նրա խոսքով՝ օրակարգ նախապես պլանավորված չկար, ընթացիկ քննարկումներ են եղել։

«Ոչ հարցեր են հնչել, ոչ էլ հատուկ անդրադարձ է կատարվել։ Գիտեք, որ առաջիկայում թե դատաիրավական բարեփոխումներին առնչվող հարցեր թե կրթությանն առնչվող բարեփոխումների օրակարգ ունենք, և ինչպես նշեցի այդ թեմաներով ընդհանուր արժեքային մոտեցումներ են քննարկվել»,-անդրադառնալով Կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրմանը, ասաց Մակունցը։

  • Կիսվել: