ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ո՞վ է ասել, որ Ադրբեջանը պետք է անարգել օգտվի Բաքու-Էրզրում գազատարից. Վարդան Ոսկանյան

Ո՞վ է ասել, որ Ադրբեջանը պետք է անարգել օգտվի Բաքու-Էրզրում գազատարից. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրառում է արել՝ անդրադառնալով արդբեջանի կողմից Արցախի բնակչությանը գազամատակարարումից զրկելուն:

Նա, մասնավորապես, նշել է. «Արցախի գազամատակարարումն ապահովող վնասված կամ միգուցե թշնամու կողմից շարքից դուրս բերված գազատարը կարևոր նշանակություն ունի մեր ազգի արցախյան հատվածի կենսունակության համար։

Ուստի, խոչընդոտելով դրա բնականոն աշխատանքը, թշնամին փորձում է մեզ զրկել մեր հայրենիքի մի մասում՝ Արցախում, ապրելու տարրական իրավունքից և հնարավորությունից, որն, ըստ էության, պետք է դիտարկել մեր դեմ սպիտակ ցեղասպանության փորձի հերթական բաղադրիչ։

Այս պարագայում ո՞վ է ասել, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բռնապետական վարչախումբն անպայմանորեն պետք է կարողանա անարգել օգտվել և շահույթներ ստանալ բառիս բուն իմաստով Հայաստանի «քթի տակով» անցնող Բաքու-Կարին (Էրզրում) գազատարից»։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: