չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ո՞վ ասաց, որ Վազգեն Մանուկյանը պետք է որոշի՝ ժողովուրդը ընտրության պատրա՞ստ է, թե՞ ոչ. Ալեն Սիմոնյան

Ո՞վ ասաց, որ Վազգեն Մանուկյանը պետք է որոշի՝ ժողովուրդը ընտրության պատրա՞ստ է, թե՞ ոչ. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետությունում ընտրություններ չեն կազմակերպելու մարդիկ, որոնք տասնամյակներ շարունակ կեղծել են այդ ընտրությունները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այն մարդիկ, որոնք մարդկանց ցուցակներով և գազելներով բերել են, ու դա էլ է եղել նաև պատճառ, որ մենք պատերազմը ձախողել ենք... Թեպետ, ճիշտ է, հասկանալի է, որ Թուրքիայի դեմ պատերազմելը այդքան էլ հեշտ բան չէ, բայց, այնուամենայնիվ, մեր մեղքը 2.5 տարվա մեջ չէ, մեր մեղքը երեկվա մեջ չէ, մեր մեղքը վերջին 30 տարվա մեջ է՛՛։

Սիմոնյանն անդրադարձավ արտահերթ խոհրդարանական ընտրություններին և ասաց, որ չի բացառում դրանց անցկացումը։

Նա խոսեց նաևընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարության մասին, ըստ որի՝ ժողովուրդը պատրաստ չէ արտահերթ ընտրությունների: Այս առնչությամբ Սիմոնյանն ասաց. ՛՛Ո՞վ ասաց, որ Վազգեն Մանուկյանը պետք է որոշի՝ ժողովուրդը ընտրության պատրա՞ստ է, թե՞ ոչ։ Կարող է Էդմոն Մարուքյանը պետք է որոշի, կամ կարող է որևիցե մեկը պետք է որոշի, ո՞նց է ընդհանրապես մարդկությունը այդ հարցին պատասխան տալիս․ արտահերթ կամ հերթական ընտրություններով։ Ի վերջո, մարդ, որը ո՛չ կուսակցություն, ո՛չ վարկանիշ ունի, որի հետևում կանգնած են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արթուր Վանեցյանը, Դաշնակցությունը...

Բոլորը մշտապես մեղադրվել են առնվազն ընտրակեղծարարության մեջ, իրենք որոշել են, որ ժողովուրդը պիտի որևիցե բանի հիմա չխառնվի։ Մի տարի դուք ոչ մեկդ որևիցե բանի մեջ չպիտի խառնվեք (դիմելով լրագրողներին), իրենք պետք է որոշեն, համակարգը վերականգնեն ընտրակեղծարարների, հարյուրապետերի և այդ ժամանակ նո՞ր տանեն ընտրության։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է որոշելու, այն ժողովուրդը, որը ինձ չի ընտրելու, ես ամեն ինչ անելու եմ, որ ինքը գնա և ընտրության իրավունք ունենա, թեկուզ իրենց ընտրի: Դա է իմ առաքելությունը՛՛։

 

  • Կիսվել: