կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ո՞վ ասաց՝ այցերիս ժամանակ բողոքի ակցիա է լինում․ Զարեհ Սինանյան

Ո՞վ ասաց՝ այցերիս ժամանակ բողոքի ակցիա է լինում․ Զարեհ Սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարծում է, որ հայկական համայնքներ իր այցերը չեն բոյկոտվում։

«Օրինակներ բերեք, ես էլ ձեզ 50 օրինակ բերեմ, որ չեն բոյկոտվում։ Ամիս, ամսաթվով ուղարկեք, պատասխանեմ։ Ես անցյալ տարի նվազագույն ունեցել 50 հանդիպում, որոնցից մեկի ընթացքում ձեզ հայտնի շրջանակները կազմակերպել են խուլիգանական ակցիա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սինանյանը։

Զարեհ Սինանյանը նշեց, որ տեղյակ չէ՝ ինչու է սփյուռքահայ դաշնակցականների մուտքը Հայաստան արգելվում։  Նա հավաստիացրեց, որ որոշ դաշնակցականների մուտքը Հայաստան արգելելու որոշման կայացմանը չի մասնկացել։

  • Կիսվել: