ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բարձր ենք գնահատում Լեհաստանի կողմից ուկրաինահայերին օգնության տրամադրումը. Զարեհ Սինանյանը՝ Պավել Չեպլակին

Բարձր ենք գնահատում Լեհաստանի կողմից ուկրաինահայերին օգնության տրամադրումը. Զարեհ Սինանյանը՝ Պավել Չեպլակին

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և դեսպանության երկրորդ քարտուղար, քաղաքական բաժնի ղեկավար Մարչին Ռուժիցկիին:
 
Ողջունելով դեսպանին՝ Զարեհ Սինանյանը շեշտել է հայ-լեհական հարաբերությունների կարևորությունը:
 
«Լեհաստանում բավականին մեծ և ակտիվ հայ համայնք կա: Մենք բարձր ենք գնահատում Լեհաստանի Հանրապետության կողմից ուկրաինահայերին օգնության տրամադրումը, որոնք ռազմական գործողությունների հետևանքով լքել են երկիրը»,- նշել է Զարեհ Սինանյանը:

  • Կիսվել: