ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ո՞ւմ մաքրենք, ո՞նց մաքրենք, բերեք ավելի կոշտ մաքրող առաջարկներ. Բադասյանը՝ Սիմոնյանին

Ո՞ւմ մաքրենք, ո՞նց մաքրենք, բերեք ավելի կոշտ մաքրող առաջարկներ. Բադասյանը՝ Սիմոնյանին

Դատական օրենսգրքի այս փաթեթը հնարավորություն է տալիս արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի դեմ դատական համակարգում՝ միաժամանակ չխախտելով, չխաթարելով դատական իշխանության անկախությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկմանը հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: 

«Պարոն Սիմոնյան, ասում եք՝ պահը բաց եք թողել: Լավ: Եթե պահը բաց ենք թողել, ես հիմա ի՞նչ նախագիծ բերեմ, բերեմ բաց թողած պահի նախագի՞ծը: Կամ ասում եք՝ կարող էր ավելի կոշտ լինել նախագիծը, պետք էր մաքրել, հետո նոր բերել: Ո՞ւմ մաքրենք, ո՞նց մաքրենք, պարոն Սիմոնյան: Շատ գեղեցիկ խոսքեր եք վկայակոչում Հին Հունաստանից, Հին Հռոմից, հետո ասում եք՝ պետք է մարքրեք... Ո՞նց մաքրեինք...»,- ասաց նախարարը:  

Նա հակադարձեց ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանին՝ վստահեցնելով, որ այս նախագծով ամենևին չի ստեղծվում կախյալ դատական համակարգ՝ հորդորելով այդ կարծիքն ունեցող պատգամավորներին առաջինից երկրորդ ընթերցում ներկայացնել «ավելի կոշտ», դատական համակարգը «մաքրող» առաջարկներ, որոնք կընդունվեն միայն մեկ պայմանով՝ դրանք չպետք է լինեն Սահմանադրությանը հակասող: 

 

  • Կիսվել: