շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումը

Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:

Վարչապետն անդրադարձել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ՀՀ տարածքների օկուպացիային և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին:

Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը և վերահաստատել Վրաստանի պատրաստակամությունը` նպաստելու դրան:

  • Կիսվել: