երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Նույնիսկ իմ ընդդիմադիր եղած ժամանակ ԱԱԾ-ն չի անցել կարմիր գծերը․ Փաշինյանի ելույթը՝ ԱԱԾ-ում

Նույնիսկ իմ ընդդիմադիր եղած ժամանակ ԱԱԾ-ն չի անցել կարմիր գծերը․ Փաշինյանի ելույթը՝ ԱԱԾ-ում

ԱԱԾ գործունեության մի զգալի մասը, մեծ մասն անտեսանելի է հանրության համար, և անվտանգությունը այն երևույթներից է, որի ներկայությունը սովորաբար չի նկատվում, սովորաբար դրա առկայության համար շնորհակալություն ոչ մեկը ոչ մեկին չի ասում, իսկ երբ կասկածի տակ է առնվում, բոլորը հանում են իրենց թրերը և հարձակվում։ Այս մասին այսօր Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախորդ մեկ ու կես տարվա ընթացում ԱԱԾ-ն կատարել է իր առաջ դրված խնդիրը: Անվտանգությունը Հայաստանի Հանրապետության  բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունն եմ համարում»,-ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ տարբեր ժամանակներում իրավապահ համակարգը, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայությունն աշխատում է տարբեր պայմաններում, բայց նույնիսկ այն ժամանակահատվածում ԱԱԾ-ն չի անցել այն կարմիր գծերը, որոնք ընդհանրապես կարող են գոյություն ունենալ հանրային հարաբերակցություններում: 

«Այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ են եղել, դիտարկումներ են եղել, թե որքան եմ ես՝ որպես ՀՀ վարչապետ, վստահում Ազգային անվտանգության ծառայությանը, որը գործել է այն ժամանակներում, երբ ես եղել եմ ընդդիմադիր քաղաքական գործիչ, իսկ դրանից առաջ քաղբանտարկյալ»,- նշել է կառավարության ղեկավարը։

  • Կիսվել: