շաբաթ, դեկտեմբեր 7
7 / 12 / 2024
Նշանակում է, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի հետ անդամակցությունը սառեցված է․ Անդրանիկ Քոչարյան

Նշանակում է, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի հետ անդամակցությունը սառեցված է․ Անդրանիկ Քոչարյան

ՀԱՊԿ-ին Հայաստանի հետ անդամակցությունը սառեցված է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

««Սառեցված» բառը նշանակում է, որ սառեցված է»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան այցի մասին լուրերին՝ Անդրանիկ Քոչարյանը չմեկնաբանեց այն։

Հիշեցնենք՝ փետրվարի 23-ին ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):

  • Կիսվել: